Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Աշխատանքի օրվան նվիրված տոնական միջոցառմանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը մայիսի 1-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել Աշխատանքի օրվա կապակցությամբ «Գրանդ հոլդինգ» ընկերության կազմակերպած հայ աշխատավորի մեծարման տոնական միջոցառմանը, որին մասնակցել է ընկերության յոթ հազարից ավելի աշխատակից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և եղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հանրապետության Նախագահը «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի գլխավոր տեխնոլոգ Սերյոժա Հովակիմյանին պարգևատրել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով` երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



