Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ադրբեջանի գլխավոր թշնամի՞ն Մարիա Զախարովան է

ԲԼՈԳ

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ալիևյան ԶԼՄ-ները հիստերիայի մեջ են...Ապրիլի 24-ին ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և լրատվության դեպարտամենտի փոխտնօրեն Ա.Կոժինի բավական ոչ դիվանագիտական և կոպիտ պատասխանը haqqin.az-ին և ՌԴ ԱԳՆ-ի մամլո խոսնակ Մարիա Զախարովայի ազերի լրագրողներին կրկին "քարվաճառյան ճիվաղ" Դիլգամ Ասկերովից հարցեր տալու ժամանակ իրենց տեղը ցույց տալը և դաստիարակչական աշխատանքներ տանելը պաշտոնական Բաքվուն որոշել են իրենց բնորոշ ոճով պատասխանել ՌԴ ԱԳՆ-ին... Զախարովայի և Կոժինի "հակագռեհչական" դաընթացներին բավական հանգիստ պատասխան լսվեց Ադրբեջանի ԱԳՆ-ից...Սակայն դա չէր ազերիների իրական պատասխանը...Այլ այն,ինչ այսօր հրապարակվեց ազերիների սուլթանի անձնական գրչակ,haqqin.az կայքի գլխավոր խմբագիր և Իլհամ բաբայի ոչ պաշտոնական մամլո խոսնակներից մեկի՝Էյնուլա Ֆաթուլաևի կողմից,ով որոշ ժամանակ առաջ մի հոդվածով հանդես եկավ և բացահայտ նշեց Բաքվի առաջարկած գինը բլոգեր Լապշինի համար..Դա Քարվաճառում 2014 թ-ին երկու մարդ սպանած ազերի դիվերսանտ Դիլգամ Ասկերովն էր...Ֆաթուլաևը բացեիբաց իր հոդվածում առաջարկով հանդես եկավ ՌԴ իշխանություններին և բացահայտեց "Լապշին" տրագիկոմեդիայի մեջ ներգրավված երկրների դերակատարությունը...

Իլհամի կողմից բանտերում նվաստացված Ֆաթուլաևը Զախարովային մեղադրում է գռեհկության մեջ և տալիս է դաստիարակչական դասեր,որոնք շատ ծիծաղելի է լսել մի ազգի ներկայացուցչի կողմից,ում մոտ հայ սպանելը ազգային հերոսություն է,իսկ մարդու գլուխ կտրելը՝հասարակ բան...Ֆաթուլաևի հոդված կոչվածն ընթերցելիս գալիս ես այն եզրակացության,որ ռուս-ազերիական հարաբերությունների գլխավոր բթշնամին ոչ այլ ոք է,քան ՌԴ ԱԳՆ-ի մամլո խոսնակ Մարիա Զախարովան...Պարզվում է,որ հենց տիկին Զախարովան չի ցանկանում տեսնել Ասկերովին ազատության մեջ,որովհետև չի պատասխանում նրա վերաբերյալ ազերի լրագրողների հարցերին...Չգիտես ինչու Բաքվի ԶԼՄ-ների ներկայացուցիչները մտածում են,որ այն ինչ նրանք ներկայացնում են հալած յուղի պես ընդունվեն բոլորի կողմից...Նրանք նեղսրտում են,որ Զախարովան և այլոք գերադասում են չպատասխանել "ծնողների շիրիմներին այցելած և չար հայերի կողմից գերեվարված Դիլգամի և Շահբազի" հեքիաթին...Ազերիները և նույն տգետ Էյնուլան շատ լավ գիտեն,որ այդ նույն Դիլգամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը,ինչպես նաև ոչնչացված Հասան Հասանովը "իրենց հարազատների գերեզմաններին" այցելելու հետ մեկտեղ ճանապարհին սպանել էին երկու հոգու՝անչափահաս տղայի և կնոջ...Նույն Ասկերովը և իր գործընկերները իրենց հանցագործությունները նկարահանել են հեռախոսներով,որոնք և հիմք են ծառայել նրանց մեղադրանք առաջարկելու...Էյնուլան շատ լավ գիտի,որ այդ ապացույցների մաասին տեղյակ են նաև Ռուսաստանի համապատասխան գերատեսչություններում...Հենց սրանով է հիմնականում պայմանավորված այն փաստը,որ ՌԴ ԱԳՆ-ում գերադասում են խուսափել մարդասպան Դիլգամ Ասկերովի մասին հարցերից...Բացի այդ,ՌԴ ԱԳՆ-ի ապրիլի 24-ին հրապարակած պատասխանում Մոսկվան բացահայտ մեղադրել է Բաքվին իր քաղաքացի Ասկերովին հանցավոր նպատակներով Արցախ ուղարկելու մեջ...Սակայն Բաքվում շարունակում են պնդերեսություն դրսևորել և Զախարովայի մամլո ասուլիսների ժամանակ իրենց լրագրողների միջոցով հարցեր տալ "քարվաճառյան ճիվաղների" մասին...Վատ չէր լինի,եթե Զախարովան հաջորդ իր մամլո ասուլիսի ժամանակ պաշտոնապես բացահայտեր թե ինչ է իրենից ներկայացնում Ասկերովը և ինչու՞ ՌԴ-ն բարոյական իրավունք չունի նրա հարցը բարձրաձայնելու Երևանի և Ստեփանակերտի մոտ...Մոսկվայում,Երևանում և Ստեփանակերում շատ լավ գիտեն,թե ինչ ծրագիր ունի Բաքում Ասկերովի պահով...Այս ստահակը դառնալու է երկրորդ Ռամիլ Սաֆարովը Ադրբեջանում՝իր բոլոր բացասական հետևանքներով հայ-ռուսական հարաբերությունների համար...
Պարզվում է,ըստ Ֆաթուլաևի,գռեհիկ Զախարովան հովանավորում է ոչ պակաս գռեհիկ Մարգարիտա Սիմոնյանին,Սեմյոն Բաղդասարովին,Ռոման Բաբայանին,Life news-ի Գաբրիելյանովին,Կոնստանտին Զատուլինին ,որոնք, ըստ հոդվածագրի,շատ մեծ վնա են տալիս ռուս-ազերիական ռազմավարական հարաբերություններին...Սակայն սույն ճանաչված լրագրողների և վերլուծաբանների անունները տալուց Էյնուլան տարարկան բացահայտում է իր ՆԱԽԱՆՁԸ,որ ունի ու չի թաքցնում հայերի նկատմամբ,որոնք բավական բարձ դիրքերի են հասել ՌԴ-ում...Մի բան,որն իրենց չի սպառնում,քանի որ Աստված ազերիներին տվել է նավթ ու ՈՉԻՆՉ...
Նույն Էյնուլայի կողմից մի քանի օր առաջ ամենավերջին վիրավորանքների արժանացած ՌԴ արտգործնախարար ՀԱՅԱԶԳԻ Սերգեյ Լավրովն այսօր նրա կողմից հռչակվում է ազերիամետ գործիչ...Զարմանալի էակ է,այսինք,կոյունլուի է սույն գրչակը...Մոռանում է,թե մի քանի օր առաջ ինչ "ապացուցված հանցանքների" մեջ էր մեղադրում Լավրովին,իսկ հիմա սազն առած գովերգում է...Ամենազավեշտալին հետո է,երբ Էյնուլան խորհուրդ է տալիս Մարիա Զախարովային ռուս-ադրբեջանական եղբայրական և բարեկամական հարաբերությունները բացահայտելու համար ուշադրություն դարձնել Չեչնիայի և Դաղստանի ղեկավարներին,որոնք ապշերոնյան սուլթանին դիմելուց նրան անվանում են եղբայր...Ինչպես ասում են՝առանց մեկնաբանությունների...Իմ կողմից ավելացնեմ,որ շատ ուրախ եմ,որ Կադիրովը և Աբդուլատիպովը Ալիևին եղբայր են համարում...Նմանը նմանին է գտնում...
Էյնուլային զարմացնում է պատմության գիտությունների թեկնածու Զախարովայի հակաադրբեջանական կեցվածքը...Պատասխանը շատ պարզ է...Զախարովան հակաադրբեջանական դիրքորոշում չունի..Նա,ինչպես մյուս բոլոր գրագետ պատմաբանները շատ լավ գիտեն,98-ամյա ադրբեջանցի ազգի և պետության պատմությունը,գիտեն,թե ինչպես նույն առաջին և երկրրորդ չեչենական պատերազմների ժամանակ ՌԴ "ռազմավարական բարեկամ" Ադրբեջանը օգնում էր չեչեն և մահմեդական այլ ահաբեկիչներին,իսկ Իլհամի հայրը՝Հեյդար Ալիևը չեչեն ահաբեկիչների գործողությունները համարում էր ազգային ազատագրկան պայքար Ռուսաստանի դեմ և այլն ու դրա համար ադրբեջանցիների համար անընդունելի են...Բաքվին և Ալիևին դուր չեն գալիս նրանք,ովքեր կասկածի տակ են դնում թուրք-ադրբեջանական պատմագրությունը...Իսկ հոդված կոչվածի վերջում,Էյնուլան չկարողանալով զսպել իր թրքությունը՝բացայահտ սպառնում է Զախառովային և խորհուրդ տալիս վերանայել իր դիրքորոշումն Ադրբեջանի նկատմամբ,որն ավելի լավ կլինի վերջինիս համար...Միջնադարյան թուրքերի հետնորդ նորաթուխ ազերի Էյնուլան 21-րդ դարում Ալիևի գրչակի կարգավիճակում սպառնում է Ռուսաստանի ամենաճանաչված քաղաքական գործիչներից մեկին...Լրիվ հիշեցնում է Կրիլովի հայտնի "Փիղը և Մոսկան" առակը...
Հ.Գ.Ի՞նչ կարող էր անել Իլհամ Ալիև բանտարկված Էյլունա Ֆաթուլաևին ճաղերից այն կողմ,որ վերջինս,ով Իլհամ Ալիևին մեղադրում էր իր ընկերոջ՝"Մոնիտոր" պարբերականի գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովի սպանության մեջ,ով Ալիևներին մեղադրում էր "Խոջալուի ցեղասպանության" կազմակերպման մեջ,ով առանց Ադրբեջանի ԱԳՆ-ի թույլտվության այցելում էր Արցախ,ով Ալիևների ընտաքինին մեղադրում էր պետական բյուջեից և SOCAR-ից միլիարդավոր դոլլարներ հափշտակելու մեջ,ով նույն հայր և որդի Ալիևներին մեղարում էր բազմաթիվ ազերի ընդդիմադիրների ոչնչացման և ձերբակալման մեջ և այլն,որ հիմա դառնա Ալիևների եռանդուն երկրպագուն և անձնական ստրուկը...Հարցի պատասխանը երևի բոլորին է հայտնի...

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՍարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոց