Ստամբուլում մայիսմեկյան ցույցի փորձ կատարելու համար ձերբակալվել է ավելի քան 200 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլում ոստիկանության ծառայողները ձերբակալել են ավելի քան 200 մարդու, ովքեր փորձել են երթով անցնել Թաքսիմի հրապարակով, որը մայիսմեկյան ցույցերի համար փակ էր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, երթի մասնակիցներին ցրելու համար ոստիկանության ծառայողները օգտագործել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ:
«Ընդհանուր ձերբակալվել է 207 մարդ»,- հայտնում են Ստամբուլի նահանգապետարանից և հավելում, որ ցուցարարների մոտից առգրավվել է 40 հատ «Մոլոտովի կոկտեյլ», 17 հատ ձեռքի նռնակ, 176 հատ պայթուցիկ և մի քանի պաստառ:
Ավելի վաղ, Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն նշել է, որ Թաքսիմ հրապարակում չի անցկացվելու մայիսմեկյան որևէ միջոցառում:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



