Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Երիտասարդ դերասան Սիսիան Սեփանյանը` Թեհրանից Հայաստան տեղափոխվելու եւ «Օտարը» սերիալում նկարահանվելու մասին

ՖՈՏՈ
Life.panorama.am-ի զրուցակիցն է երիտասարդ դերասան Սիսիան Սեփանյանը, ում հեռուստադիտողը ճանաչեց «Շանթ» հեռուստընկերության «Օտարը» հեռուստասերիալով: Սիսիանը, Թեհրանից Հայաստան գալով, անմիջապես ստացել է գլխավոր կերպար մարմնավորելու հնարավորություն: Անցած ճանապարհի եւ հայտնի դառնալու զգացողությունների մասին մենք զրուցել ենք Սիսիանի հետ, ով արդեն հասցրել է սիրվել հանրության կողմից:
 
Սիսան հեռուստադիտողը Ձեզ առաջին անգամ տեսավ «Օտարը» հեռուստասերիալում: Կպատմե՞ք, թե ինչպես հայտնվեցիք հեռուստատեսությունում:
 
- Ծնվել եմ Թեհրանում, մանուկ հասակից եղել եմ թատրոնում, հաղթանակներ եմ գրանցել ասմունքի տարբեր փառատոններում, այդ թվում նաեւ համահայկական «Շուշիի ասմունքի փառատոնում», որի շրջանակներում վերջին տարում ընդգրկվել էի ժյուրիի կազմի մեջ։ Պատանի տարիքում ընդունվել եւ ավարտել եմ «7-րդ արվեստ» դերասանական քոլեջը, ավարտելուց անմիջապես հետո տեղափոխվել Հայաստան։ Երևանում ուսումս շարունակել եմ բոլորովին այլ մասնագիտությամբ, սակայն շարունակել են մասնակցել տարբեր ներկայացումներում, նաեւ ունեցել եմ կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու փորձ։ Հեռուստատեսությունից ինձ նկատել են «The Name production>-ի փոքրիկ տեսահոլովակում եւ հրավիրել քասթինգի։
 
Այս ոլորտում նորեկ եք ու հետաքրքիր է` ինչպե՞ս եք Ձեզ այս ասպարեզում զգում: Ի վերջո, միանգամից գլխավոր կերպար են Ձեզ վստահել, այդ առումով դժվարություններ եղե՞լ են:
 
- Դժվարություններ, բնականաբար, եղել են, որովհետեւ գլխավոր հերոս մարմնավորելու պատասխանատվությունը մեծ էր, բայց դժվարություները ստեղծված են հաղթահարելու համար:
 
 
Թիմում ինտեգրվելը հե՞շտ էր: Խաղում եք փորձառու ու նաեւ վաստակավոր արտիստների հետ, ինչպե՞ս է կայանում նրանց հետ շփումը:
 
- Այո, հեշտ էր, քանի որ աշխատում եմ պրոֆեսիոնալ թիմի հետ, իսկ փորձառու խաղընկերների հետ կապը հրաշալի է եւ իրենցից նոր հմտություններ սովորելու առիթը բաց չեմ թողնում:
 
Այս ոլորտում բավական է մեկ անգամ հայտնվել ու սիրվել, որից հետո առաջարկները չեն պակասում, հիմա նոր առաջարկներ ու ծրագրեր ունե՞ք:
 
- Այո, ճիշտ եք, առաջարկներ արդեն իսկ ստացել եմ, բայց, կարծում եմ, ճիշտ կլինի, դեռեւս կենտրոնանալ ընթացիկ նախագծի վրա, քանզի, կարծում եմ, դա կօգնի ավելի որակյալ արտադրանք տալուն։
 
Հայտնիությունը դերասանի համար շատ կարեւոր է, փողոցում, երբ Ձեզ ճանաչում են, հաճելի է, թե բարդույթավորվում եք:
 
- Բարդույթավորվելու պատճառ չեմ տեսնում, միանգամայն հաճելի զգացողություն է, քանի որ լիցքավորվում ես միայն դրական էներգիայով։
 
 
Քանի որ Ձեր մասին առանձնապես ոչինչ չգիտենք, կպատմեք, թե ի՞նչ հետաքրքրություններ ունեք:
 
- Ընթերցանությունը դարձել է սովորություն։ Պոեզիայի սիրահար եմ, հետաքրքրվում եմ համաշխարհային գրականությամբ եւ կինոարվեստով։
 
Սիսիան, Ձեր թույլտվությամբ ուզում եմ տեղեկանալ նաեւ անձնական կյանքից, կցանկանա՞ք, որ Ձեր ապագա կինը լինի այս ոլորտից:
 
- Այս պահին միայնակ եմ, իսկ ինչ վերաբերվում է ապագա ընտրյալիս հետ նույն ոլորտում աշխատելուն, կարծում եմ, դա խնդիր չէ. մարդկային հարաբերությունները չեն կառուցվում մասնագիտական հիմքի վրա, կան ավելի կարեւոր հատկանիշներ , որոնց ես ուշաշդրություն եմ դարձնում եւ գնահատում աղջիկների մեջ։ 
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Ե՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը․ ի՞նչ սպասել 2027 թվականինՍպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով «Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտնել է Դնեպրի վրայով անցնող երեք կամուրջների վնասման մասին39-ամյա Մեսսին ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է Մասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ին Շարունակվում են ՀՀ քաղաքացիների արտաքսումները․ նոր թռիչքՀ1-ի եթերում 670 հազար դրամից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ. Դավիթ ՂազինյանԹրամփը ճնշում է գործադրել Պուտինի վրա․ Axios 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Կենսաթոշակառուների հետվճարների վերաբերյալ կարևոր պարզաբանում՝ նախարարությունից Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Տարբեր կարծիք ունենալը դեռ չի նշանակում թշնամի լինել․ Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանը խորը կապ և պատասխանատվության զգացում ունի իր ժողովրդի հանդեպ, և նրա գործողությունները բխում են այդ ներքին համոզմունքից, ոչ թե արտաքին պարտավորությունից․ Դավիթ ՂազինյանԵրևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Քաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան Աբրահամյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջիկա առաջնահերթություններըՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Փաշինյանին հարցեր տալը՝ այլևս ոչ թե անիմաստ, այլև կոլեգիալ համերաշխությանը հակասո՞ղ․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանի փորձը կարող է լավ հիմնավորում դառնալ Հայաստանում կենսաթոշակառուների գույքահարկի արտոնության պահանջի համար․ ԿամենդատյանԱշտարակ-Ուջան ավտոճանապարհին վարորդը «Լադա»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Սամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ Միրզոյան«Ծննդյան վայր՝ Ադրբեջան». ինչու է այսպես նշվում արցախցիների նոր անձնագրերում Կյանքից հեռացել է Մարինե ՄարինոսյանըՊՆ-ն արձագանքել է բանակում մահերի թվի վերաբերյալ քննադատությանը ՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա ՂահրամանյանԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Պակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախմшն հետևանքով 10 մարդ է մահшցել Երևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Կենսաչափական փաստաթղթում «ծննդյան վայրը» նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով․ ՆԳՆ պարզաբանում էԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներՇենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, ևս երկուսը դեռևս փլատակների տակ են․ ԹբիլիսիԹրամփը հասկանում է Ղրիմի կամրջի վրա հարձակումներից Պուտինի զայրույթըAxios․ Իսրայելը կարող է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԻնչ եղանակ է սպասվում նոյեմբերի 20-ից 24-ինԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմՆոյեմբերի 19/20 ջուր չի լինելու․ հասցեներՀանրապետությունում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՔուշներ․ Թրամփը Պուտինին և Ծինփինին հայտնել է խաղաղության հասնելու պատրաստակամության մասինԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանըՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԼևոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ