Վրաստանում Հայաստանի քաղաքացուն պատկանող բեռնատար է այրվել (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲեռնատար ավտոմեքենան, որը պատկանում է Հայաստանի քաղաքացուն, ամբողջությամբ այրվել է Վրաստանի Դուշեթի շրջանի Կվեշեթի գյուղի մոտ՝ մայրուղու վրա: Դեպքը տեղի է ունեցել մի քանի ժամ առաջ: Այս մասին գրում է Newsgeorgia.ge-ն՝ հղում տալով Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությանը:
ՆԳՆ-ի տվյալներով՝ այն ուղևորվում էր Ռուսաստանից Հայաստան: Այն դատարկ է եղել: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
Մեկ ժամվա ընթացքում ավտոմայրուղու երթևեկությունն ամբողջովին փակվել էր ոստիկանների կողմից: Ավտոբուսների վարորդներն ու ուղևորները սպասել են, մինչև հրդեհը մարվի:
Հարուցվել է քրեական գործ:




1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



