Յուրի Խաչատուրովն ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Յուրի Խաչատուրովին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Յուրի ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ ազատել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից»:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



