Հղիության ընթացքում առաջացող հետաքրքիր փոփոխություններ
ՖՈՏՈԱմերիկացի գիտնականները վերջին շրջանում հետազոտություններ են իրականացրել, որոնք ցույց են տվել, որ հղիության ընթացքում կանանց ոտքերը երկարում են, իսկ ոտնաթաթերը՝ լայնանում:

Հետազոտությանը մասնակցել է 49 հղի կին: Գիտնականները ոտնաթաթերի չափումներ են կատարել հղիությունից առաջ եւ այդ ընթացքում, ինչպես նաեւ երեխայի ծննդից հետո: Պարզվել է, որ կանանց 70%-ի ոտնաթաթերի չափերն անընդհատ փոխվել են: Ընդ որում, փոփոխությունները տատանվել են բավական մեծ սահմաններում: Բացի այդ, գիտնականներն արձանագրել են կանանց հասակի աննշան աճ՝ 2-20 մմ:

Հետազոտության արդյունքում մասնագետները եզրակացրել են, որ ոտքի չափսի փոփոխությունը կանանց հենաշարժական համակարգի հիվանդացության զարգացման գլխավոր պատճառներից է:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



