Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորը կրկին կալանավորվելու է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Նուրսել Այդողանը, ով կալանքի տակ էր վեց ամիս և ազատ էր արձակվել ապրիլի 21-ին, կրկին կալանավորվելու է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken լրատվամիջոցը:
Այդողանը մեղադրվում է «հանցախմբի անդամ լինելու», «հանցախմբի քարոզչություն իրականացնելու», «հանցանքն ու հանցագործին գովելու», «ժողովրդին ատելության և թշնամության դրդելու», «ժողովրդին օրինազանցության դրդելու» մեջ:
Այդողանի կալանավորմամբ կուսակցության կալանավորված պատգամավորների թիվը կհասնի 12-ի: Նրանց շարքում են նաև Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



