ՉԺՀ-ն ԱՄՆ-ից պահանջել Է դադարեցնել THAAD ՀՀՊ համակարգի տեղակայումը Հարավային Կորեայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանը պահանջել Է անհապաղ դադարեցնել ամերիկյան THAAD (Terminal High Altitude Area Defense) զենիթահրթիռային համալիրը մարտական շահագործման հանձնելու գործընթացը Հարավային Կորեայում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:
«THAAD-ի վերաբերյալ Չինաստանի դիրքորոշումն անփոփոխ Է: Մենք դեմ ենք ԱՄՆ-ի կողմից Կորեայի Հանրապետությունում այդ համակարգի տեղակայմանը եւ համապատասխան կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել այդ գործընթացը: Մենք պատրաստ ենք ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ մեր շահերի պաշտպանության համար»,- նշել Է նա: Ավելի վաղ Կորեայի Հանրապետությունում THAAD-ը մարտական հերթապահության կանգնեցնելու վերաբերյալ տեղեկատվությունը ՏԱՍՍ-ին հավաստել Է երկրում ԱՄՆ-ի զորքերի հրամանատարության մամուլի ծառայության պետ գնդապետ Ռոբ Մենինգը:
THAAD ցամաքային համակարգը նախատեսված Է թռիչքի հետագծի միջին հատվածի ավարտական փուլում եւ թիրախին մոտենալիս բալիստիկ հրթիռների գլխամասերի կալանման համար: Այն կոչված Է ապահովելու ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների զորքերի, ինչպես նաեւ քաղաքների եւ կարեւոր օբյեկտների պաշտպանությունն ինչպես փոքր հեռահարության, այնպես Էլ ռազմավարական բալիստիկ հրթիռներից:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
«Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխա...
3
Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը



