Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Առաջին անգամ Երևանում հանդիպեցին հայ և թուրք ներդրողները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ), Սիլիկոնյան հովտում գործող աշխարհի առաջին ներդրումային աքսելերատոր «Էնջել լաբս»-ի հետ համագործակցությամբ, Երևանում առաջին անգամ անցկացրեցին Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման նպատակն էր խթանել Հայաստանում և Թուրքիայում հրեշտակ-ներդրողների ցանց ստեղծելու գաղափարը և ներկայացնել ներդրողների ցանցերի տարբեր ձևաչափերն ու միջազգային լավագույն փորձը:

Միջոցառման բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան նախաձեռնության հեղինակներ ՀԼԱ նախագահ Սեդա Մուրադյանը, ՏԵՊԱՎ-ի ներկայացուցիչ  Ջանսու Սարաջը և «Էնջել լաբս»-ի տնօրեն Թուգչե Էրգյուլը, ինչպես նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն և ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրական ներկայացուցիչ Ռաֆայել Սամբուն:

 Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) ղեկավար Սեդա Մուրադյանի խոսքով` նախաձեռնության նպատակն է աջակցել Հայաստանում ստարտափների և էկոհամակարգի ներդրումները զարգացնող «հրեշտակ-ներդրողների» ցանցի ստեղծմանը:

«Հրեշտակ-ներդրողներն այն մեծահարուստ անհատներն են, ովքեր զարգանալու ներուժ ունեցող ստարտափներին ֆինանսական միջոցներ են առաջարկում, ֆինանսական կապիտալի բավական կարևոր աղբյուր են սկսնակ ընկերությունների համար: Ըստ ուսումնասիրությունների` վերջին տարիների ֆինանսական ճգնաժամի և համաշխարհային տնտեսության շարունակական անկման պայմաններում հրեշտակ ներդրողները շատ կարևոր դեր են ունեցել բանկերի և վենչուրային ընկերությունների ֆինանսական բացերը լրացնելու հարցում»,- ասաց Սեդա Մուրադյանը` հավելելով, որ հրեշտակ-ներդրողները չեն հանրա յնացնում իրենց գործունեությունը, և նույնիսկ պաշտոնական մակարդակում նրանց հետ կապ հաստատելը շատ բարդ է: Նա նաև հավելեց, որ իրենք միջոցառման միջոցով հարթակ են ստեղծում այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են օգնել այստեղ ստարտափների կայացմանը: Ըստ ՀԼԱ նախագահի` նմանատիպ ցանցերի հաջողված օրինակներ կան աշխարհում, և իրենց նպատակն է ներդնել այդ կոնցեպտը Հայաստանում և Թուրքիայում, ինչպես նաև խթանել երկու երկրների հրեշտակների համագործակցությունը և հնարավոր համատեղ ծրագրերի իրականացումը»:

Թուրքիայի տնտեսական-քաղաքական հետազոտությունների հիմնադրամի ներկայացուցիչ Ջանսու Սարաջի խոսքով` իրենց մոտ Հայաստանի և Թուրքիայի միջև ներդրողների լայն շփումների մշակման, միասնական ներդրումների ցանցի ստեղծման և ֆինանսավորելու համար գաղափարները ծագել են երեք տարիների ընթացքում տարբեր երկրների ձեռներեցների փոխայցելությունների արդյունքում:

«Թուրքիա-Հայաստան-ԱՄՆ-Գերմանիա ներդրողների օր» խորագրով այս առաջին նախաձեռնությունը կդնի միասնական հրեշտակ-ներդրողների ցանցի ստեղծման և ձեռներեցների աջակցության հիմքը»,-ասաց  Սարաջը: 

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Շարպանտիեն իր ելույթում նշեց, որ հայ-թուրքական համագործակցության այս ձևաչափը հնարավորություն կտա բարեկամական հարաբերություններ հաստատել երկու երկրների գործարարների միջև: Դեսպանի խոսքով` սա եզակի իրադարձություն է, որի նպատակն է սատարել ձեռնարկատիրական էկոհամակարգերի ստեղծումը, կապեր ստեղծել Թուրքիայի և Հայաստանի ներդրողների և ձեռնարկատերերի միջև:

«Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում տնտեսական կապերի զարգացումը Ֆրանսիայի համար կարևոր է: Հայ-թուրքական հարաբերությունների առաջնահերթություններից պետք է լինի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, ինչն էլ կհանգեցնի դիվանագիտական հարաբերությունների կարգավորման»,- նշեց դեսպանը Ժան Շարպանտիեն:

Բացման արարողության պատվավոր հյուրերն էին Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխթենբերգերը, Հայաստանում Շվեդիայի թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնը: 

Միջոցառման հյուրերի թվում էին Գերմանիայի եւ Թուրքիայի ճանաչված ու հեղինակավոր ներդրումային ընկերությունների, ՏՀՏ եւ բիզնես ոլորտների, ինչպես նաեւ «Էնջել լաբս»-ի  ներկայացուցիչներ:

Հանդիպման մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ ներդրումային ցանցեր ստեղծելու սկզբունքներին, հրեշտակ-ներդրող դառնալու հիմունքներին, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում գործող իրավական բարենպաստ պայմաններին:

Միջոցառման նախաձեռնությունն իրականացվել է Հանրային լրագրության ակումբի և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի կողմից՝ որպես «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի բաղադրիչ՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում:

«Հրեշտակ-ներդրողը» սովորաբար հարուստ անհատ է, ով ներդնում է իր ֆինանսական միջոցները սկսնակ (start-up) կազմակերպություններում՝ կազմակերպության սեփական կապիտալում մասնաբաժին ունենալու դիմաց: 

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպություն է, ստեղծվել է 2011 թ.-ի մարտին:
Հանրային լրագրության ակումբի ծրագրերը նպատակաուղղված են Հայաստանում մարդու  իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը, նորա րար նախաձեռնությունների միջոցով տարածաշրջանում երկխոսության, խաղաղության ու փոխըմբռնման գործընթացներին նպաստելուն, ինչպես նաև ժողովրդավարական մթնոլորտի և քաղաքացիական հասարակության զարգացմանը: 
«Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը» (ՏԵՊԱՎ) անկողմնակալ, շահույթչհետապնդող կազմակերպություն է, որը տեղակայված է Անկարայում (Թուրքիա): ՏԵՊԱՎ-ը հիմնադրվել է 2004 թվականին` որպեսանկախ գիտահետազոտական ինստիտուտ, և հանդիսանում է տնտեսական քաղաքականություն մշակող Թուրքիայի ամենախոշորհաստատությունը, որտեղ աշխատում են տաղանդավոր գիտաշխատողներ և փորձագետներ: ՏԵՊԱՎ< /i>-ի առաքելությունն էմշակել Թուրքիայի և տարածաշրջանի հանրային և մասնավոր հատվածների զարգացմանը նպաստող նորարարքաղաքականության ռազմավարություններ: ՏԵՊԱՎ-ի գործունեության նպատակն է  մրցակցային գործարար միջավայրիամրապնդումը, Թուրքիայում և տարածաշրջանում զարգացման բարելավումը, ինչպես ն աև աջակցությունը միջազգայինտնտեսական ինտեգրմանը:

«Էնջել լաբս»-ն իր գործունեության առաջին իսկ ծրագրից սկսած պատրաստել է գալիք սերնդի հազարավոր հրեշտակ ներդրողների, վենչուրային կապիտալներ և սահմանափակ պատասխանատվությամբ գործընկերներ (VCs & LPs) և ընդլայնվել է ավելի քան 40 երկրում: Ամեն ամիս հրեշտակ-ներդրողների լաբորատորիան ոլորտին ուղղված զանազան ծրագրեր է իրականացնում ավելի շատերկրներում, քան աշխարհում գոյություն ունեցող որևէ այլ աքսելերատոր: Բոլոր ծրագրերն իրականացվում են այնպիսիմիջազգային կենտրոններում, որոնցում ծրագրային փաթեթներն ապահովված կլինեն ռեսուրսներով, լավագույն մենթորներով, համաներդրողներով , ռազմավարական գործընկերներով և պոտենցիալ ներդրումներով:

Սիլիկոնային հովիտը տարածք է, որը գտնվում է Սան Ֆրանցիսկո ծովախորշի հարավային մասում՝ Կալիֆոռնիա նահանգում ևհայտնի է նաև Հյուսիսային Կալիֆոռնիա անվամբ։ Այստեղ են գտնվում աշխարհի խոշորագույն բարձր տեխնոլոգիականձեռնարկությունները, ինչպես նաև հազարավոր նորաստեղծ ընկերություններ։

Օնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի Ռուսաստանը խստացնում է օտարերկրացիների արտաքսման կանոնները Երեխայի խնամքի նպաստ. գյուղաբնակ ծնողների համար հատուկ պայմաններ Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հերթական համարները Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»