Էվա Խաչատրյանի խայտառակ պահվածքը և գռեհիկ ծիծաղը հայկական հեռուստահաղորդումներում
ՖՈՏՈBlognews.am-ը գրում է
Դերասանուհի Էվա Խաչատրյանը վերջերս երկու հայկական հեռուստահաղորդումների է մասնակցել, որտեղ իրեն շատ վատ է պահել: Գռեհիկ ու քյարթու հոմորներ՝ ուղեկցվող բնորոշ ծիծաղով, որը ավելի դիպուկ կլիներ ոչ թե ծիծաղ այլ, «հռհռոց» անվանել. Էվայից նման պահվածք չէի սպասում: Հիմա Էվան կկարդա գրածս ու կսկսի հակադարձել, կասի, որ ինչ ուզում, էն էլ անում է, որ ինքը այ տենց «տղոտ» աղջիկ ա, բայց հավատա Էվա, չկա նման բան. «Տղոտ» աղջիկ դեռ չի նշանակում այն, ինչ դու ես անում: Անդուր էր քեզ այդպիսին տեսնելը: Վերջերս մի հաղորդման հյուր էիր, որտեղ հաղորդավարներին պատմում էիր, թե ինչու ես վիրահատել քիթդ. ասում էիր, որ դա արել ես, որպեսզի կերպարդ փոխվի, ռեժիսորները կերպարդ ավելի թեթև տեսնեն ու էլ չար դերեր չտան, իսկ ես քեզ ուզում եմ ուղղել. կերպարիդ մասին մարդկանց ընկալումների պատճառը ոչ թե քո քիթն է, այլ քո պահվածքը: Սիրուն աղջիկ ես, քեզ աղջկա նման պահիր, որ նայենք ու հինանանք քեզանով, ոչ թե տհաճություն զգանք: