Նյու Յորքում անցկացվել Է Met Gala հագուստի ինստիտուտի պարահանդեսը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Նյու Յորքում անցկացվել Է Met Gala հագուստի ինստիտուտի ավանդական պարահանդեսը: Ինչպես հայտնել Է CBS-ն, երեկոյի գլխավոր թեման դարձել Է ճապոնացի մոդելագործ եւ Comme des Garջons մակնիշի հիմնադիր Ռեյ Կավակուբոյի ստեղծագործությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պարահանդեսին ժամանել են դերասաններ, երգիչներ եւ մշակույթի գործիչներ: Օրինակ, Քեթի Փերին կարմիր ուղեգորգի վրա կանգնել Է Maison Margiela-ի կարմիր համակազմով՝ շղարշի վրա «վկա» մակագրությամբ: Ռիհաննան եկել Էր Comme des Garջons-ի՝ արտասովոր ձեւվածքի զգեստով, իսկ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ընտրել Էր Vivienne Westwood-ի ճերմակ զգեստը:
Met Gala հագուստի ինստիտուտի պարահանդեսը 1971 թվականից ի վեր ամեն տարի անցկացվում Է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում: Միջոցառման բոլոր հյուրերը, ընտրելով իրենց զգեստապահարանը, պետք Է հետեւեն առաջադրված թեմային:
1
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
4
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



