Սոմալիում սովահար երեխաների թիվը մոտենում Է 1,4 միլիոնի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍոմալիում սովահար երեխաների թիվը մինչեւ 2017 թվականի վերջը կավելանա մոտավորապես 50 տոկոսով եւ կհասնի 1,4 միլիոնի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) տվյալները:
Կազմակերպության հաշվարկների համաձայն, մոտավորապես 275 հազար երեխաներ տառապելու են սննդի սուր անբավարարությունից, որը սպառնալիք Է ներկայացնելու նրանց կյանքի համար: Դրա հետ մեկտեղ նշվում Է, որ երեխաները, որոնք տառապում են թերասնումից, ինն անգամ ավելի շատ են ենթակա տարբեր հիվանդությունների: «Երաշտի, հիվանդությունների եւ բնակչության տեղափոխությունների զուգորդումը մահացու Է երեխաների համար, նրանց կյանքը փրկելու համար մեզ անհրաժեշտ Է անել շատ ավելին եւ որքան կարելի Է ավելի արագ»,-կազմակերպությունը մեջբերում Է Սոմալիում UNICEF-ի ներկ այացուցիչ Սթիվեն Լոուվերիերի խոսքը:
UNICEF-ի տվյալներով՝ երաշտը նաեւ հանգեցրել Է այն բանին, որ անապահով ընտանիքների մոտավորապես 40 հազար երեխաներ դադարել են հաճախել ուսումնական պարապմունքներին, քանի որ նրանք ստիպված են զբաղվել ջուր եւ սնունդ հայթայթելով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



