«Հրապարակ». Կրթության վարչության պետը սեփական կնոջը պարգևի է ներկայացրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Լոռու մարզի կրթության համակարգի աշխատողներն այս օրերին իրար հանդիպելիս զվարճալի լուր են միմյանց փոխանցում. «Բա չեք ասի՝ կրթության վարչության պետ Մինասը կնոջը մեդալ է տվել»։ Բանն այն է, որ մարզպետարանի կրթության վարչության պետ Մինաս Աայադյանի կինը Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սահակյանն է, ով նախօրեին՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ, որպես լավագույն մանկավարժ, կրթության և գիտության նախարարության հուշամեդալով է պարգևատրվել։ Ու թեև պարգևատրողն Արմեն Աշոտյանն է, իսկ Նարինե Սահակյանն էլ վաղուցվանից է տնօրեն աշխատում՝ անգամ այս պոստում փոխարինել է մորը, սակայն վանաձորցի մանկավարժներն առնվազն ծիծաղելի են համարում, որ կրթության վարչության պետը սեփական կնոջն է պարգևի ներկայացրել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



