ՆԱՏՕ-ն կտեղափոխվի մեկ մլրդ եվրո արժողությամբ նոր կենտրոնակայան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ն պաշտոնապես նոր կենտրոնակայան կտեղափոխվի դաշինքի պետությունների եւ կառավարարությունների ղեկավարների՝ մայիսի 25-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ: Դա , ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հավաստել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ամփոփելով Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպման արդյունքները:
«Մայիսին ղեկավարների հանդիպմանը կկայանա նստավայրի երկրի՝ Բելգիայի կողմից Հյուսիսատլանտյան դաշինքին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի նոր շենքի պաշտոնական հանձնման արարողությունը»,- հայտնել Է նա:
ՆԱՏՕ-ի նոր համալիրը գտնվում Է դաշինքի ներկայիս կենտրոնակայանից մեկ փողոց այն կողմ: Այդ վիթխարի կիսակլոր ապակե շենքն զբաղեցնում Է 41 հեկտար տարածություն, դրա գրասենյակային մակերեսները կազմում են 245 հազար քառակուսի մետր:
Այս համալիրում կտեղավորվեն ՆԱՏՕ-ի 28, իսկ հեռանկարում՝ դաշինքին Չեռնոգորիայի անդամակցման արձանագրության վավերացման ավարտից հետո, 29 երկրների եւ 19 գործընկեր պետությունների ներկայացուցչություններ: Միաժամանակ այստեղ կաշխատի ավելի քան 4 հազար մարդ:
Շենքը կառուցվել Է Էնրգախնայողության, կապի եւ հաղորդակցուղիների, ինչպես նաեւ բուն կառույցի ֆիզիկական պաշտպանության ոլորտի նոր տեխնոլոգիաների օգտագործմամբ: Դրա նախագծային արժեքը կազմում Է մեկ միլիարդ եվրո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
«Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխա...
3
Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը



