Ֆիյոնը որոշել Է ժամանակավորապես հեռանալ քաղաքական կյանքից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆախագահական ընտրություններում «Հանրապետականներ» կուսակցության նախկին թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը որոշում Է ընդունել ժամանակավորապես դադարեցնել իր քաղաքական գործունեությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է Փարիզի Քիմիայի տանն ընտրողների հետ կայացած հանդիպմանը:
«Ես այժմ մտադիր եմ մի կողմ քաշվել եւ այնտեղից հետեւել տեղի ունեցող ամեն ինչին»,- ասել Է Ֆիյոնը BFM TV հեռուստաալիքի եթերում: Նա այս առնչությամբ հայտնել Է, որ մտադիր չԷ մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին, որոնք երկրում տեղի կունենան հունիսին:
Խոսելով մայիսի 7-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասին՝ Ֆիյոնը կոչով դիմել Է ավելի վաղ իրեն պաշտպանած ֆրանսիացիներին՝ քվեարկության ժամանակ «ղեկավարվելու առողջ դատողությամբ»: «Տնտեսության ոլորտում «Ազգային ճակատի» ծրագիրն անխուսափելիորեն կքայքայի Ֆրանսիան»,- ընդգծել Է «Հանրապետականներ» կուսակցության նախկին թեկնածուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
3
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
4
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



