Տղամարդկային անպտղությունը կարելի է բուժել այս մթերքի միջոցով
ՖՈՏՈԳիտնականներն ու սննդաբանները պարզել են, որ հունական ընկույզը մեծացնում է տղամարդու հայր դառնալուհավանականությունը: Նրա այս հրաշալի հատկությունը կայանում է նրանում, որ այն պարունակում է նյութեր, որոնք բարձրացնում են սերմնահեղուկի որակը:
Հունական ընկույզը պարունակում է պոլիչհագեցած ճարպային թթուներ և սա փաստում է, որ այն սերմնահեղուկի բջիջները հարստացնելու յուրահատուկ հատկություն ունի: Փորձաքննության ընթացքում գիտնականները մկներին 9-11 շաբաթով բաժանել են երկու խմբի՝ կախված սնվելու տիպից: Միաժամանակ, առաջին խմբում առողջ արուներ են եղել, երկրորդում՝ անպտղության գենետիկ նախատրամադրվածություն ունեցող:
Հետազոտության վերջում զգալիորեն նկատվել է սերմնահեղուկի շարժունակության և մորֆոլոգիայի ցուցանիշերի զգալի բարելավում այն մկների դեպքում, որոնց օրական կալորիաների 20%-ը կազմել է հունական ընկույզը: Սա մարդու համար համապատասխանում է օրական 71 գրամին:
Հունական ընկույզի այսչափ օգտակարությունը հաստատելու համար նոր նոր հետազոտություններ են անհրաժեշտ, բայց արդեն ստացված եզրակացությունները թույլ են տալիս ենթադրել, որ այս ընկույզը շատ օգտակար է տղամարդու վերարտադրողական համակարգի համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: