Էրդողանը կրկին դարձավ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության ղեկավար խորհրդի նիստում միաձայն որոշում է կայացրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դարձնել կուսակցության անդամ։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայում սահմանադրական փոփոխություններից հետո իշխող կուսակցությունը մայիսի 2–ին ղեկավար խորհդի նիստ էր հրավիրել, որի ժամանակ էլ առաջարկվել է նախագահ Էրդողանին կրկին դարձնել կուսակցության անդամ։
Նիստում միաձայն կայացրած որոշումից հետո Էրդողանն իր խոսքում նշել է, թե երջանիկ է, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում ինքը կարողացել է հետ վերադառնալ իր կուսակցությունը։
Նշվում է, որ մայիսի 21–ին էլ տեղի է ունենալու AKP–ի արտահերթ համագումարը, որի ժամանակ Էրդողանի թեկնածությունը կառաջադրվի կուսակցության ղեկավարի պաշտոնում։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



