ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախկին նախագահին ձերբակալել են կոռուպցիայի մեղադրանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախկին նախագահ Ջոն Էշը ձերբակալվել է խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին:
Էշը ձերբակալվել է հոկտեմբերի 6-ին: Նա մեղադրվում է անշարժ գույքի ոլորտում չինացի մագնատ Նգ Լապ Սենգից որպես կաշառք 1,3 մլն դոլար ստանալու մեջ: Նյու Յորքի դատախազությունը հայտնել է, որ Էշը մասնակցել է խարդախ սխեմաների:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ «ցնցված ու անհանգստացած» է Ջոն Էշին առաջադրված մեղադրանքների վերաբերյալ տեղեկատվությունից:
2013 թվականի հունիսին Գլխավոր ասամբլեան միաձայն ՄԱԿ-ի ԳԱ-ի 68-րդ նստաշրջանի նախագահ էր ընտրել Անտիգուայի եւ Բարբուդայի ներկայացուցիչ Ջոն Էշին:
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



