Ֆրանսիայի գիտությունների ակադեմիան կոչ Է արել երկրորդ փուլում քվեարկել Մակրոնի օգտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Ֆրանսիայի գիտությունների ակադեմիան մայիսի 2-ին կոչ Է արել հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախկին նախարար, «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնի օգտին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել Է 20minutes.fr պորտալը, ֆրանսիացի գիտնականները այս կոչով հանդես են եկել այն «բացառիկ հանգամանքների» պայմաններում, «որոնք ներկայում ծառացած են մեր հանդեպ»:
«Գիտությունների ակադեմիան… կցանկանար հիշեցնել, որ պաշտպանում Է մարդասիրական արժեքները, որոնք անհամատեղելի են սահմանների փակման, ազգայնականությանը տրվելու ցանկության եւ եվրոպական ու միջազգային ծրագրերից դուրս գալու հետ»,- մեջբերում Է անում պորտալն ակադեմիայի հայտարարությունից:
«Եվ երկու թեկնածուներից դա ունակ Է անելու Էմանուել Մակրոնը»,- նշվում Է պաշտոնական կոմյունիկեում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



