Սիրիայում տասնյակ տոննաներով քիմիական զենք Է մնացել. Նաթանյահու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կարծում Է, որ Սիրիայում տասնյակ տոննաներով քիմիական զենք Է մնացել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը վարչապետը հայտնել Է մայիսի 2-ին Իսրայելի հեռուստատեսության Իններորդ ալիքին տված հարցազրույցում:
«Սիրիայում մնացել Է քիմիական զենք, թեկուզեւ հաշվված տոկոսներ (նախկին զինանոցից), բայց միեւնույն Է՝ տասնյակ տոննաներ»,- ասել Է Նաթանյահուն: «Համաշխարհային հանրակցությունը պարտավորվել Է Սիրիայի տարածքում վերացնել քիմիական զենքը, բայց դա տեղի չի ունեցել, նշանակում Է, դա անհրաժեշտ Է անել»,- հավելել Է նա:
Նաթանյահուն նաեւ նշել Է, որ Իսրայելն ամբողջ ուժով կհակազդի իր դեմ քիմիական զենքի կիրառման դեպքում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



