Մերկելի կուսակցական դաշինքը Շուլցի կուսակցությանը գերազանցում Է 8 տոկոսով. հարցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական միությունը 8 տոկոսի Է հասցրել Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) նկատմամբ ունեցած առավելությունը, որի առաջնորդը կանցլերի պաշտոնի թեկնածու Մարտին Շուլցն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հարցման արդյունքները, որը Stern հանդեսի եւ RTL հեռուստառադիոընկերության պատվերով անցկացրել Է Forsa սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտը:
Հարցման տվյալների համաձայն, կուսակցական միության վարկանիշն անցյալ շաբաթվա համեմատությամբ չի փոխվել եւ կազմում Է 36 տոկոս, սակայն սոցիալ-դեմոկրատների ժողովրդականությունն անցյալ շաբաթվա 31 տոկոսից ընկել Է մինչեւ 28 տոկոս:
«Ձախերին» պաշտպանում Է հարցման մասնակիցների 8 տոկոսը, նույնքանն Էլ արտահայտվել են «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ պոպուլիստական կուսակցության եւ «Կանաչների» կուսակցության օգտին: Գերմանիայի ազատ ժողովրդավարական կուսակցության վարկանիշն այս շաբաթ բարձրացել Է մինչեւ 7 տոկոս:
Գերմանիայում Բունդեսթագի ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 24-ին: Դրանց արդյունքներով կձեւավորվի կառավարություն եւ կհայտարարվի կանցլերը (կառավարության ղեկավարը), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
3
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
4
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



