Առաջին եռամսյակի լիդեր ապրանքատեսակները
ԲԼՈԳԿարինե Աառքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Եթե ուսումնասիրենք ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալները, ապա կտեսնենք, որ 2017 թվականի առաջին երեք ամիսներին մի շարք ապրանքատեսակներ ավելացրել են իրենց արտադրությունը:
Մասնավորապես՝ ծխախոտի արտադրությունն ավելացել է 4,8 տոկոսով՝ կազմելով 32 մլն դոլար: 2,7 անգամ աճել է ոսկերչական իրերի արտադրությունը, էլեկտրական սարքավորումներինը՝ 3 անգամ, համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքինը՝ 93,4 տոկոսով:
Դրանից զատ 3,8 անգամ աճել է էլեկտրական հաշվիչների արտադրությունը, տրանսֆորմատորներինը՝ 3, իսկ էլեկտրաշարժիչներինը՝ 2,9 անգամ: ԱՎԾ-ի տվյալներից տեղեկանում ենք նաև, որ մետաղահատ գործիքների արտադրությունը աճել է 2,8, մալուխներինը՝ 2,3, իսկ ահա օպտիկա-մեխանիկական սարքերի և սարքավորումների արտադրությունը՝ 8 անգամ: