Հնդկաստանում բժիշկներին թեքվանդո կսովորեցնեն հիվանդներից պաշտպանվելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի խոշոր հիվանդանոցներից մեկի բժիշկներն արդեն մայիսից կհաճախեն թեքվանդոյի պարապմունքների, որպեսզի սովորեն պաշտպանվել ագրեսիվ հիվանդներից ու նրանց հարազատներից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 3-ին այս մասին հաղորդել Է Hindustan Times-ը:
Նշվում Է, որ բժիշկների համար մարզումները կսկսվեն մայիսի 15-ից եւ տեղի կունենան ամեն օր: Բուժանձնակազմին կուսուցանեն մարտարվեստներով զբաղվող պրոֆեսիոնալ մարզիկներ:
Դասընթացը կտեւի վեց ամիս: Ըստ որում նրանց համար, ովքեր ցանկանում են հասնել ավելի բարձր արդյունքների, նախատեսված Է ծրագիր երկուսուկես տարվա համար:
Վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ անցյալ տարի ֆիզիկական հարձակման եւ վիրավորանքների Է ենթարկվել բժիշկների 40 տոկոսը, գրում Է հրատարակությունը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



