Երևան, 28.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ծառուկյան» դաշինքից 11 անձ ԿԸՀ-ից պահանջեց չեղյալ համարել իրենց անունից ներկայացված դիմումները

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է քննարկել ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո հանձնաժողով ներկայացված ինքնաբացարկի դիմումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվել էին ինքնաբացարկի կամ մանդատից հրաժարվելու մասին դիմումներ` 9 դիմում ներկայացվել է ՀՀԿ-ց, 3 դիմում` ՀՅԴ-ից, 23 դիմում «Ծառուկյան» դաշինքից:

Մայիսի 2-ի երեկոյան հրապարակված ցանկը նոր դիմումներով չի համալրվել:

Տիգրան Մուկուչյանն այնուհետև հայտնեց, որ «Ծառուկյան» դաշինքից 11 անձ` Կարապետյան Վահանը, Մանուկյան Խաչիկը, Ազիզյան Նապոլեոնը, Եղիկյան Ալիկը, Բագրատյան Սերգեյը, Զուրաբյան Արարատը, Սաղաթելյան Մուշեղը, Դավթյան Հրանտը, Սուքիասյան Մանուկը, Մանուկյան Արթուրը և Ծառուկյան Արտյոմը, ԿԸՀ են ներկայացրել դիմումներ, որոնցով վերջիններս ներկայացրել են, որ իրենց անունից նախկինում ներկայացված դիմումները համարվի չեղյալ և տեղեկացնում են, որ չեն հրաժարվում պատգամավորի մանդատից: Ներկայացված դիմումները` բացի մեկից, առանց նոտարական վավերացման են, մե կ դիմում ներկայացվել է նոտարական վավերացմամբ: Նրանք իրենց դիմումներում հիմնականում նշում էին, որ մանդատից հրաժարվելու դիմում իրենք չեն ներկայացրել և ԿԸՀ իրենց անունով ուղարկված դիմումները կեղծ են: Նրանք ԿԸՀ-ին խնդրեցին ընթացք չտալ իրենց անունից գրված դիմումներին և չեղյալ համարել դրանք: Նշված անձինք կամ նրանց ներկայացուցիչները նույնպես մասնակցում էին նիստին, և բոլորն անխտիր հաստատեցին, որ չեն հրաժարվում պատգամավորի մանդատից:

Դիմումները քննելուց հետո ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ հայտարարվում է կես ժամ ընդմիջում, որից հետո կներկայացնեն դիմումների քննության արդյունքներով վերաձևակերպված որոշման նախագծերը և արձանագրությունը` հաշվի առնելով նիստի ժամանակ քննված դիմումները:

ԿԸՀ-ն մայիսի 2-ին հրապարակել էր ինքնաբացարկի դիմում ներկայացրած պատգամավորների ցանկը: Պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումներ ներկայացվել էին ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից և «Ծառուկյան» դաշինքից:

ՀՀԿ 
Սարգսյան Վիգեն Ալեքսանդրի 
Մարգարյան Տարոն Անդրանիկի 
Ամիրյան Արմեն Արտավազդի 
Զաքարյան Արտակ Բորիսի 
Սահակյան Արման Գալուստի 
Բոթոյան Կարեն Հովսեփի 
Սանամյան Սամվել Կարոյի 
Առուշանյան Առուշ Գագիկի 
Հակոբյան Վահե Ալբերտի

"Ծառուկյանդաշինք

Զուրաբյան Արարատ Անուշավանի 
Մանուկյան Արթուր Աբրահամի 
Ադամյան Սամվել Ֆրունզի 
Բագրատյան Սերգեյ Պապաշի 
Պողոսյան Վազգեն Վոլոդյայի 
Ազիզյան Նապոլեոն Սուրենի 
Դավթյան Հրանտ Դավթի 
Կարապետյան Վահան Գուրգենի 
Ղարագյոզյան Հարություն Արփիարի 
Սուքիասյան Մանուկ Հենրիկի 
Խաչատրյան Լյովա Յուզիկի 
Մանուկյան Խաչիկ Վաղինակի 
Ավետիսյան Արմեն Նիկոլայի 
Սաղաթելյան Մուշեղ Ագունի 
Մամոյան Արթուր Շամիրի 
Եղիկյան Ալիկ Պետրոսի 
Աբովյան Արման Վլադիմիրի
Ծառուկյան Արտյոմ Ռաֆայելի
Հովսեփյան Մարգարիտա Էդիկի 
Առաքելյան Նարինե Վալոդյայի 
Կեսոյան Արայիկ Ռազմիկի 
Առաքելյան Կարեն Մնացականի 
Ալեքսանյան Սամվել Ժորայի

 ՀՅԴ

Լոքյան Դավիթ Արսենի 
Մկրտչյան Լևոն Հովհաննեսի
Մինասյան Արծվիկ Գարեգինի

 

Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Հորմուզի նեղուցում նավերի վրա տեղի է ունեցել առնվազն 70 հարձակում, զոհվել է 19 նավաստի Ասֆալտի գործարան և ցեմենտի արտադրություն Սևանի ափին. «Սանի Լենդի» վտանգավոր ծրագիրը ԾովագյուղումՆոր Երզնկայում «Hyundai Elantra»-ն բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավnր Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր ԿամենդատյանԻնչ գին կունենա ռուբլին առաջիկայումՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պшտերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական որևէ պատժամիջnց․ Իրանի ԱԳՆ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի լուսանկարը, որտեղ այն ԱՄՆ տարածքի մաս է կազմում Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Դեմբելեի հետ Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ ԿարապետյանՋուր չի լինելու մինչեւ երեկո Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայտնի է, թե ով է ռումբ տեղադրել փոխգնդապետի մեքենայի տակԱյս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերուն Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԹրամփը հրապարակել է նկար, որտեղ Հորմուզի նեղուցը նշված է որպես ԱՄՆ տարածքներից մեկը Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել Կիևի ռազմական ենթակառուցվածքները. Պեսկով Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը հասել է 538-ի Փաստեր չկան, բայց վստահ ենք՝ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ. անհետ կորածի հարազատ Երիցվանքում պեղումները նոր բացահայտումներ են արել համալիրի պատմության վերաբերյալ Ինչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութՀՖՖ նախագահը շնորհավորել է «Արարատ-Արմենիային» պատմական հաջողության համար 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար Հայտնի դերասանին ծեծի են ենթարկել առևտրի կենտրոնումԻրանը կարող է վնաu հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ տնտեսական շահերին՝ պատժամիջnցների ճնշման nւժեղացման դեպքում. Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Անհայտ կորած մեր զավակներին գտնելու համար ասոցիացիա ենք ստեղծել, որ ծնողներով միասնական պայքարենք. անհայտ կորածի ծնող Ափին հայտնաբերվել է չորս մետր երկարությամբ ձուկ, որը կանխատեսում էր աշխարհի վերջըՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համար «Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններինԿառավարությունում նշանակումներ և ազատումներ են եղել Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին Նիկոլ Փաշինյանն ազատել է պաշտոնից Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ Դիվանագիտությունը կառուցողական փուլ վերադարձնելը լիովին իրատեսական է. Արաղչի Ում էլ բռնեն, ինչ թեմա էլ արհեստական իջեցնեն՝ մեկ է, պատմությունն իր արձանագրումներն անում է, իսկ դա սրբագրել անհնար է. Տիգրան Աբրահամյան Ucom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրումՀայաստանում աղիքային վիրուս է տարածված. տեղեկատուՈւկրաինան և ՌԴ-ն միմյանց փոխադարձ hարվածներ են հասցրել Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինՄահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը ԱՄՆ-ն Իրանի հետ չի բանակցում՝ կենտրոնանալով տնտեսական պատժամիջոցների վրա. Թրամփ Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 23-ամյա պայմանագրային զինծառայողի կյանքից հեռանալու դեպքից․ մինչ այդ նա իր ազգականի հեռախոսին հաղորդագրություն է ուղարկելՀայաստանը փորձում է վերաուղղորդել իր արտահանումը դեպի Եվրամիություն, բայց մատակարարումների ծավալը նվազագույն է. ՌԴ ԱԳՆ