Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Թինա Քեյը երկրորդ անգամ կմայրանա (բացառիկ լուսանկարներ)

ՖՈՏՈ
Life.panorama.am-ը գրում է.
 
Կրկեսի արտիստ, ակրոբատ ու երգչուհի Թինա Քեյն արդեն երկար ամիսներ է, ինչ ակտիվ գործունեություն չի ծավալում:  Մի քանի ամիս է՝ նա Մոսկվայում է ապրում և գրեթե չի երևում հեռուստաէկրաններին:
 
Թինա Քեյն Life.panorama.am-ի հետ զրույցում բացահայտեց իր «գաղտնիքը»՝ նշելով, որ գտնվում է հղիության վերջին ամսում՝ այս ամիս կծնվի իր երկրորդ զավակը:
«Այս պահին վայելում եմ հղիությանս վերջին ամիսը: Սա աննկարագրելի երջանկություն է, մեր ընտանիքում անպատմելի զգացողություններ են տիրում»,- նշեց Թինան՝ չցանկանալով հայտնել երեխայի սեռը:
 
«Անկեղծ ասած, երբ ամիսներ առաջ իմացանք, որ բալիկի եմ սպասում, մի փոքր իրարամերժ զգացողություններ ունեցա, սկզբում մտածում էի, որ գուցե դեռ ժամանակը չէ, բայց կյանքը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ժամանակը մենք չենք որոշում, ամեն բան Աստծո ձեռքերում է ու յուրաքանչյուր բան իր ժամանակին է լինում»,- պատմեց Թինան ու շարունակեց.
 
«Հիմա թե ես, թե ամուսինս և թե մեր 4.5 տարեկան աղջիկը վայելում ենք ամեն պահը ու սիրով սպասում մեր ընտանիքի նոր անդամին: Աղջիկս անդադար վազում է, համբուրում փորիկս ու անհամբեր հաշվում օրերը»:
 

 
36-ամյա արտիստը նկատեց՝ թեև սա իրեն ծանոթ երջանկություն է, սակայն ամեն բան ասես նոր լինի. «4.5 տարի է անցել, երբ առաջին անգամ մայրացա: Այն ժամանակ ավելի երիտասարդ էի, ավելի ակտիվ, ուրիշ կերպ էի մտածում, իսկ հիմա ամեն ինչ ուրիշ է: Հիմա քայլերումս ավելի ծանրակշիռ եմ, գիտեմ, թե ինձ ինչ է սպասվում ու պատրաստ եմ ամեն ինչին: Ճիշտ է, այս տարիքում այնքան էլ հեշտ չի ընթանում հղիությունը, բայց ես ուժեղ եմ ու փորձում եմ ամեն ինչ հաղթահարել»,- հավելեց նա:
 
Փոքրիկը կծնվի Մոսկվայում, այս հարցում Թինան իր որոշումն ունի. «Այստեղ եկել էի համերգներով, բայց հետո որոշեցինք մնալ, քան որ այստեղ հեռանկարներն ավելի մեծ են: Այս իսկ պատճառով նպատակահարմար ենք գտնում, որ փոքրիկս Մոսկվայում ծնվի»,- ընդգծեց Թինան, իսկ հարցին, թե նա իր ընտանիքի հետ մշտական բնակությա՞մբ է Մոսկվայում, նկատեց.
 
«Չգիտեմ, մշտական բնակությամբ եմ այստեղ, թե ոչ, բայց այս պահին ինձ այս երկրում ավելի հարմար է: Հայաստանը շատ եմ սիրում, այնտեղ ապրել եմ, արարել ու հայտնի դարձել, սակայն Հայաստանում իմ ճանապարհներին անընդհատ ճաղավանդակներ ասես առաջանան, իսկ այստեղ ոլորտն անհամեմատ մեծ է»:
 

 
Թինա Քեյը չի դադարում մտածել նաև աշխատանքի մասին. «Կփորձեմ այս տարի ավարտել առաջին ձայնասկավառակիս աշխատանքները, մնացել է մեկ երգ ընդամենը, նաև ամեն ինչ կանեմ, որպեսզի հասցնեմ ևս մեկ տեսահոլովակ նկարահանել: Նպատակներ ունեմ մուտք գործել ռուսական շոու բիզնես: Այդ ուղղությամբ առաջ եմ շարժվում հաստատ քայլերով և, կարծում եմ, հաջողություն կգրանցեմ, չէ, որ ակրոբատ երգչուհի քիչ է պատահում, իսկ ես կարող եմ երգել օդում, ջրում և ցամաքում»,- ժպիտով նշեց մեր զրուցակիցը:
 
Ի դեպ՝ Երևանում շարունակում է գործել «Թի Քեյ» շոու-բալետի դպրոցը. «Թեև հիմա ես այդտեղ չեմ, սակայն շարունակում է գործել իմ դպրոցը՝ ի շնորհիվ մեր հիանալի մասնագետների և սաների: Ես նոր գաղափարներ եմ նրանց առաջարկում, երեխաները մասնակցում են տարբեր մրցույթների, այնպես որ ամեն ինչ ընթանում է իր ճիշտ հունով»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Կենսաթոշակառուների հետվճարների վերաբերյալ կարևոր պարզաբանում՝ նախարարությունից Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Տարբեր կարծիք ունենալը դեռ չի նշանակում թշնամի լինել․ Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանը խորը կապ և պատասխանատվության զգացում ունի իր ժողովրդի հանդեպ, և նրա գործողությունները բխում են այդ ներքին համոզմունքից, ոչ թե արտաքին պարտավորությունից․ Դավիթ ՂազինյանԵրևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջիկա առաջնահերթություններըՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Փաշինյանին հարցեր տալը՝ այլևս ոչ թե անիմաստ, այլև կոլեգիալ համերաշխությանը հակասո՞ղ․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանի փորձը կարող է լավ հիմնավորում դառնալ Հայաստանում կենսաթոշակառուների գույքահարկի արտոնության պահանջի համար․ ԿամենդատյանԱշտարակ-Ուջան ավտոճանապարհին վարորդը «Լադա»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Սամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ Միրզոյան«Ծննդյան վայր՝ Ադրբեջան». ինչու է այսպես նշվում արցախցիների նոր անձնագրերում Կյանքից հեռացել է Մարինե ՄարինոսյանըՊՆ-ն արձագանքել է բանակում մահերի թվի վերաբերյալ քննադատությանը ՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա ՂահրամանյանԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Պակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախմшն հետևանքով 10 մարդ է մահшցել Երևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Կենսաչափական փաստաթղթում «ծննդյան վայրը» նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով․ ՆԳՆ պարզաբանում էԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներՇենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, ևս երկուսը դեռևս փլատակների տակ են․ ԹբիլիսիԹրամփը հասկանում է Ղրիմի կամրջի վրա հարձակումներից Պուտինի զայրույթըAxios․ Իսրայելը կարող է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԻնչ եղանակ է սպասվում նոյեմբերի 20-ից 24-ինԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմՆոյեմբերի 19/20 ջուր չի լինելու․ հասցեներՀանրապետությունում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՔուշներ․ Թրամփը Պուտինին և Ծինփինին հայտնել է խաղաղության հասնելու պատրաստակամության մասինԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանըՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԼևոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբՊուտինն ավարտել է իր երկօրյա այցը ՉինաստանԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահի» ֆինանսավորման հետ կապված կազմակերպությունների և անձանց նկատմամբ Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի 15 հանգար է վնասվել Իրանի հարվածների հետևանքով. AP 44-օրյա պատերազմի զոհերի նույնականացման վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակվել ԶՈՒ-ում մեկնարկել է ատեստավորման նոր փուլ․ արդյունքները վճռորոշ կլինեն Հայտնի է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը․ The Touchline-ը ներկայացրել է տասնյակը Մեր բոլորի խնդիրն է ամեն գնով պաշտպանել Անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԼսում ենք` պետք է պատրաստվել 2030 թվականին. Պուտին 33-ամյա տղան սպանել է հորըՍամվել Կարապետյանն անազատության մեջ է գտնվում Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանելու համար․ Տիգրան ԱբրահամյանՆկարահանել ու հաղորդել. վարորդների խախտումների վերահսկողությունը կընդլայնվի