Թուրքիայում ոստիկանները կրակել են «կանգնի'ր» հրահանգին չենթարկված ոստիկանապետի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնկարայի նոտարական գրասենյակներից մեկի մոտ ոստիկանության աշխատակիցները կրակել են ոստիկանության նախկին պետ Արիֆ Այգունի ուղղությամբ։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ որոշ ժամանակ առաջ աշխատանքից ազատված նախկին ոստիկանապետ Արիֆ Այգյունը նոտարական գրասենյակում դիմացը ոստիկաններ է տեսել եւ վախեցած սկսել փախչել։ Այդ ընթացքում ոստիկանները հրահանգել են «կանգնել», որից հետո կրակել են Արիֆ Ույգունի ոտքերի ուղղությամբ։ Վիրավորված նախկին ոստիկանապետը ոստիկանների հսկողությամբ տեղափոխվել է հիվանդանոց։
Ավելի ուշ պարզվել է, որ նախկին ոստիկանապետի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացված եղել, ինչի պատճառով էլ վերջինս ոստիկաններ տեսնելուց հետո փախչել է, իսկ ոստիկաններն էլ նրան ահաբեկչի տեղ են դրել եւ կրակել։
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
3
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



