Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ամենավերջին միակ ընդդիմադիրը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը որևէ բանով չի տարբերվում այլ նախընտրական քարոզարշավներից, ուստի այստեղ էլ մենք հերթական անգամ հանդիպում ենք վաղուց արդեն շրջանառված, ասված ու ծեծված ձևակերպումների և երևույթների: Վերջիններիս շարքում բնականաբար ամենահայտնին «միակ ընդդիմադիր» լինելու անխոնջ ձգտումն է: Այս անգամ արդեն միակ ընդդիմադիրի տիտղոսին հավակնում է Զարուհի Փոստանջյանն ՝ իր «Երկիր ծիրանիով»:

Մի կողմից, իհարկե, Զարուհին է, իրենից սպասելի է և իր պարագայում նորմալ, սակայն խնդիրն այն է, որ մինչ Զարուհի Փոստանջյանը, հայաստանյան քաղաքական դաշտը միակ ընդդիմադիրների պակաս երբեք չի ունեցել, ավելին, ըստ էության մինչ այս գրեթե բոլոր ընդդիմություններն էլ եղել են «միակ իսկական» ընդդիմադիրը: Ժամանակին դա ՀԱԿ–ն էր, մի պահ միակ ընդդիմադիրն էր «Քաղաքացիական պայմանագիրը», ապա՝ փոքր–ինչ մեղմ գծերով, «Ելք» դաշինքը:

Վերջինս, ի դեպ, ուղղակիորեն չէր հայտարարում այս մասին, այլ մի փոքր ավելի մեղմ ձևակերպումներով, սակայն, դրանից, կարծես թե, բովանդակությունը չէր փոխվում: Դե, իսկ հիմա արդեն միակ ընդդիմադիրը, ինչպես տեսնում ենք, Զարուհի Փոստանջյանն է կամ «Երկիր ծիրանին»:

Չնայած հանուն արդարության պետք է ասել, «Երկիր Ծիրանի» անվանումը մի փոքր չի տեղավորվում ոչ միայն ընդդիմադիր եզրույթի, այլև ընդհանրապես քաղաքական տեքստի տրամաբանության մեջ, բայց դե դա էլ թողնենք: Հայաստանյան քաղաքական դաշտում միակ ընդդիմադիր լինելը, կարծես թե, դարձել է քաղաքական ուժերից շատերի վերջնական ու հիմնական նպատակը: Սա թերևս քաղաքական կուսակցության կամ ուժի համար արդեն իսկ ախտորոշում է, քանի որ բնականաբար միակ ընդդիմության տիտղոսի համար պայքարում են բոլոր «միակ ընդդիմադիրները», ցեխ են շպրտում միմյանց վրա և այլն, արդյունքը լինում է այն, որ հանրությունը խորը հիասթափությամբ է լցվում բոլոր այդ «իսկական» ընդդիմությունների նկատմամբ և ամեն ընտրության՝ ընտրակաշառքով կամ առանց դրա, գնում և ընտրում է Հայաստանի միակ իշխանությանը: Այս շրջապտույտից դուրս գալու ելքերը այդպես էլ չեն երևում՝ ինչքան էլ «Ելքն» ասի, թե ելք կա:

Միևնույն է այդ ելքը մնում է միակ ընդդիմադիրին ընտրելու կոչերի մեջ, իսկ կոչերով ոչ ելք է գտնվում, ոչ էլ, ի դեպ, ընդդիմադիր են դառնում, քանի որ որպես կանոն, հայաստանյան քաղաքական իրականության մեջ բոլոր կոչերին հաջորդում են տրամաբանորեն հակառակ գործողությունները:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներ Ամիօ բանկը ժամկետից շուտ ավարտել է 3 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխումը Իշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԴեղատներում այլևս չեն վաճառվի սնդիկային ջերմաչափերԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանԱյրվող խմիչքն ու տասնամյակներով պահպանվող գաղտնիքը. «Փաստ»COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ»Թրամփը Իրանի հետ ամառային զինադադարը անվանել է ժամանակի զուր վատնում Արագածոտնի մարզի Ալագյազ և Ռյա Թազա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Պետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Թրամփը Իրանի հետ ամառվա հրադադարը ժամանակի վատնում է անվանել «Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցը Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Toyota Camry»-ն, «Chrysler»-ը և «Nissan Rogue»-ը Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին ԱՄՆ-ը և Կանադան կարող են առևտրային համաձայնության գալ մինչև նոյեմբերի 3-ըՆոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»