Էրդողանի կնոջ առևտուրը Բելգիայում իրարանցում է առաջացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի առաջին տիկինը՝ Էմինե Էրդողանը, ով ամուսնու՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ այս օրերին գտնվում է Բելգիայում, բրյուսելյան խանութներից գնումներ անելու համար այցելել է ամենաշքեղներից համարվող Ավենյու Լուի բուլվար: Այս մասին տեղեկացնու մ է թուրքական «Թարաֆ» պարբերականը:
Տիկին Էրդողանի անվտանգությունն ապահովելու համար նրա թիկնազորը լայն միջոցառումներ է ձեռնարկել և երթևեկության համար փակել է բուլվարը: Խանութներից մեկը մտնելուց հետո այդտեղ մուտքն այլ անձանց համար արգելվել է: Նման իրարանցումը դժգոհություն է առաջացրել շատ բելգիացների շրջանում:
Տեղական La Capitale թերթը այս առևտրի մասին լուրը հրապարակել է իր գլխագրում: Հաղորդվում է, որ Էմինե Էրդողանը Longchamp խանութում, որտեղ ամենաէժան պայուսակն արժե 650 եվրո, 1500 եվրոյի գնում է կատարել:
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



