Լե Պենի կարծիքով՝ ընտրություններում իր պարտվելու դեպքում Ֆրանսիան ղեկավարելու Է Մերկելը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենը մայիսի 3-ի երեկոյան կայացած հեռուստաբանավեճի ընթացքում կարծիք Է հայտնել, որ եթե ինքը հաղթանակ չտանի երկրի նախագահական ընտրություններում, ապա Ֆրանսիան ղեկավարելու Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Բանն ինչով Էլ ավարտվի, հետագայում Ֆրանսիան կին Է ղեկավարելու՝ կամ ես, կամ Անգելա Մերկելը»,- ասել Է լե Պենը՝ որը քննադատել Է Էմանուել Մակրոնին Եվրամիության հիման վրա ֆրանս-գերմանական դաշինքն ամրապնդելու նրա մտադրության համար:
«Իրականությունն այն Է, որ դուք արդեն այցով եղել եք տիկին Մերկելի մոտ եւ օրհնություն խնդրել նրանից, քանի որ դուք մտադիր չեք որեւԷ բան ձեռնակել առանց նրա համաձայնության»,- հայտարարել Է լե Պենը՝ ընդգծելով, որ ընտրություններում իր մրցակիցը «Եվրամիությանն անվերապահորեն ենթարկվելու» ուղեգիծ Է բռնել:
Ի պատասխան Մակրոնը, մասնավորապես, ասել Է, որ «բարեբախտաբար, Ֆրանսիայում միշտ Էլ եղել են քաղաքական գործիչներ, որոնք կարողացել են տեսնել ապագան: Եվ գեներալ դե Գոլը, եւ կանցլեր Ադենաուերը կարողացան միասին աշխատել եւ այդ կերպ կառուցեցին ներկայիս Եվրոպան», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
«Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխա...
3
Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



