Երևանի «Պեկին» ռեստորանում հրդեհ է բռնկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 7-ին` ժամը 03.24-ին, տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 33 հասցեում գտնվող «Պեկին» ռեստորանում: Ըստ նախնական տվյալների` հրդեհը բռնկվել է ռեստորանի սենյակներից մեկում: ՀՀ տարածքային կառավարման եւ արտ ակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.43-ին, մարվել` 03.57-ին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Պեկին» ռեստորանի խոհանոցում: Այրվել է մեկ լվացքի մեքենա` մասնակի, մեկ համակարգիչ` ամբողջությամբ, կուտակված թաղեր` 0.5 խմ և խոհանոցային պարագաներ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



