Մոսկվայի Կարմիր հրապարակը փակել են մինչեւ մայիսի 9-ը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոսկվայի Կարմիր հրապարակը այցելուների համար փակ կլինի մայիսի 4-ից մինչեւ 9-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Պահպանության համապետական ծառայության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի կենտրոնին:
Ճշտվում Է, որ սահմանափակումները կապված են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 72-րդ տարեդարձի տոնակատարությանը նվիրված միջոցառումների նախապատրաստման ու անցկացման հետ:
Մայիսի 3-ին Մոսկվայում կայացել Է Հաղթանակի զորահանդեսի վերջին գիշերային փորձը: Դրան մասնակցել են 10 հազար զինծառայողներ եւ ավելի քան հարյուր միավոր ռազմական տեխնիկա:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



