Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Էլեկտրաէներգիայի սակագնի վրա ազդեցությունը մեղմելու համար ատոմակայանը կկանգնեցվի երկու փուլով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նպատակով այն կդադարի գործել 3-4 ամիս տևողությամբ 2017-ին և 2018-ին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը` նշելով, որ նախապես պայմանավորվածություն է եղել ամբողջ աշխատանքը կատար ելու համար ատոմակայանը կանգնեցնել 6-7 ամսով, բայց որոշումը փոփոխվել է: «Հաշվի առնելով էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված իրավիճակը Հայաստանում, մենք լուրջ ուսումնասիրություններից հետո եկանք այն կարծիքին, որ ատամակայանը կարելի է կանգնեցնել երկու փուլով` երեքից չորս ամիս տևողությամբ: Առաջին երեք ամիսը` 2017-ին, երեք-չորս ամիսը` 2018-ին` դրանով մեղմելով սակագների վրա ազդեցությունը»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով` արդեն նախապատրաստական լուրջ աշխատանքներ են տարվել, ստեղծվել է Համակարգող համատեղ հանձնաժողով, որն ուսումնասիրել ու գնահատական է տվել ընթացիկ աշխատանքերին: «Ուսումնասիրությունների վերջնական արդյունքը կներկայացնենք հանրությանը 2016-ին: Ժամկետների առումով փոխադարձ համաձայնություն կա, և մենք հուսով ենք, որ նաև կկատարվի որակով աշխատանք, քանի որ «Ռոսատոմ« ընկերությունն ունի մեծ փորձ այդ բնագավառում»,-հայտնեց Երվանդ Զաքարյանը` նշելով, որ աշխատանքների բոլոր փուլերում կկատարվի մոնիտորինգ:

«Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյի խոսքով` լայն համագործակցություն է ծավալվել հայ գործընկերների հետ, և աշխատանքները կատարվում են խիստ գրաֆիկով: «Քանի որ Մեծամորի ատոմակայանի չգործելու դեպքում 3 անգամ կբարձրանա էլեկտրաէնեգիայի սակագինը, փաստորեն սա նաև սոցիալական նախագիծ է, որին մենք վերաբերում ենք լրջորեն»,-նշեց Կիրիենկոն` նշելով, որ նմանատիպ աշխատանք կատարում են ոչ առաջին անգամ: «Նույն տեխնոլոգիաներով աշխատել ենք ռուսական կայանների ժամկետը երկարաձգելու ուղղությամբ` համաձայն ոչ միայն ռուսական օրենսդրությունից բխող պահանջներին, այլև ՄԱԳԱՏԵ-ի սկզբունքներին»,-ավելացրեց ռուս պաշտոնյան:

Սերգեյ  Կիրիենկոյի դիտարկմամբ` ատոմակայանի աշխատանքների երկարաձգումը չի նշանակում, որ համակարգերը բերվելու են այն նույն վիճակին, որոնք եղել են կայանի սկզբնական շահագործման փուլում, այլ դրանք համապատասխանեցվելու են ներկայիս անվտանգության պահանջներին: «Ատոմակայանը պետք է լինի ավելի անվտանգ, քան երբ այն նոր կառուցվում ու շահագործման էր հանձնվում: Մենք դիտարկում ենք նաև տուրբինների հզորության բարձրացումը, որը կտա նաև տնտեսական օգուտներ, բայց առաջին տեղում անվտանգության հարցերն են, իհարկե»,-հավելեց «Ռոսատոմի» ղեկավարը:

Մեծամորի ատոմակայանը կառուցվել ու շահագործման է հանձնվել 80-ականներին: Երկու բլոկից աշխատում է մեկը` երկրորդ էներգաբոլկը, որի շահագործման ժամկետն ավարտվում է 2017-ին: ՀՀ-ի և ՌԴ-ի կառավարությունների միջև ստորագրվել է համաձայնագիր, որը հնարավորություն է տալիս ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգել մինչև 2027 թվական: Այդ նպատակով ՌԴ-ի կողմից հատկացվել են 270 միլիոն դոլարի չափով վարկային միջոցներ և ևս 30 միլիոն դոլար դրամաշնորհ:  

ԱՄՆ դեմոկրատները քննարկում են Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնությունն ու ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները ԱԺ-ում հյուրընկալվել են Երևանի և մարզերի մի շարք դպրոցների ներկայացուցիչներ Իրանի ԻՀՊԿ-ն արձագանքել է ԱՄՆ-ի «Երկաթե դարպասներ» օպերատիվ խմբի ստեղծմանը Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Կարևոր է, որ ընդդիմադիր ուժերը կարողանան լուծման տարբերակներ ներկայացնել՝ ապագային միտված. որովհետև նույն «Քանդենք պետությունը» հանրության մի հատվածին համոզել է, որ չկա այլ լուծում, քան Ադրբեջանի պահանջների կատարումը. ադրբեջանագետ Հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում Օկուպացված Շուշիում մեկնարկել է Ալիև–Էրդողան հանդիպումը Դարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. Marca Դարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. Marca Հորմուզի նեղուցում երկու լցանավի վրա ական է պшյթել. ԻՀՊԿ Զելենսկու գրասենյակի ղեկավարը տուգանք կվճարի ռուսերեն խոսելու համար Բողոքի ցույցեր` Ալբանիայիում. վարչապետի նստավայրի մոտ բախnւմ է տեղի ունեցել «Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Ճապոնիայի կենտրոնական հատվածում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըԹրամփն ավելի լավ է հասկանում ուկրաինական հակամարտությունը, քան եվրոպացի առաջնորդները․ Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Պուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Թուրքիայում յոթ մարդ է զոհվել բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով The Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքում Տոկաևը նույնպես շնորհավորել է Ալիևին՝ Արցախի օկուպացիայի առթիվ Վթարային ջրանջատում Երևանի Ավան վարչական շրջանում Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած տղամարդու տանը երեք դի է հայտնաբերվել․ ենթադրաբար՝ նրա ընտանիքի անդամներինը Գորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով բեռնատարը չի կարողացել երթևեկել. Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին Կոտայքում «Hongqi»-ն Նոր Հաճընի կամրջի հարևանությամբ բшխվել է էլեկտրասյանը COVID-19-ի նոր շտամի ախտանշանները կարող են նման լինել գրիպի. ԱՀԿ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ. ԱԱ Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին «Հաղթանակի օրվա» կապակցությամբ Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Արեգակի վրա երեք հզոր բռնկում է տեղի ունեցել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհի վրա Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն Լույս չի լինելու Ալեն Սիմոնյանի մեղադրանքները ՌԴ-ի հասցեին խեղաթյուրում են ճշմարտությունը. Զախարովա Ծանրամարտի ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ Վանաձորում «Mercedes GLE»-ը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մաhացել է ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումը