Google-ը նախազգուշացրել Է Google Docs ծառայության դիմակով քողարկված խարդախների վտանգի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄիացյալ Նահանգների Google ինտերնետ-ընկերությունը հայտնել Է խարդախների մասին, որոնք Gmail Էլեկտրոնային փոստի օգտատերերին նամակներ են ուղարկում Google Docs ամպային ծառայության անունից, որոնք իրականում պարունակում են վնասաբեր առաքումներ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությո ւնը զետեղված Է Twitter-ում Google Docs-ի պաշտոնական Էջում:
«Մենք հետաքննում ենք այն ֆիշինգային հաղորդագրությունները, որոնք առաքվում են Google Docs-ի անունից եւ ձեզ խնդրում ենք չարձագանքել դրանց»,- ասված Է ընկերության հաղորդագրության մեջ:
Google-ում արդեն հեռացրել են կեղծ Էջերը, որպեսզի վնասազերծեն օգտատերերին եւ հորդորում են հայտնել կեղծ նամակների առաքման նոր դեպքերի մասին:
Ֆիշինգն ինտերնետ-խարդախության մի ձեւ Է, որի նպատակը օգտատերերի գաղտնի տվյալներ մուտք գործելն Է եւ նշանաբառեր գողանալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



