Պեկինում օդի աղտոտվածության մակարդակը նորման գերազանցել Է 20 անգամ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի հյուսիսում եւ երկրի մայրաքաղաք Պեկինում օդի մեջ վնասակար մասնիկների պարունակության մակարդակը նորման գերազանցել Է 20 անգամ, ինչի մասին հայտնել Է BBC News-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հանձնարարվող նորման կազմում Է 25 միկրոգրամ մեկ խորանարդ մետրի հաշվով, Պեկինում այդ ցուցանիշը ներկայում կազմում Է 500 միկրոգրամ:
Իշխանությունները հրապարակել են հատուկ նախազգուշացում, որը խորհուրդ Է տալիս մարդկանց, առանձնապես տարեցներին ու երեխաներին, դուրս չգալ իրենց տներից եւ ավելի քիչ ժամանակ անցկացնել փողոցներում:
Նշվում Է, որ ստեղծված վիճակի պատճառը կարող Էր դառնալ լույս մայիսի 4-ի գիշերը քաղաքում մոլեգնած փոշեմրրիկը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



