Հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնել են Եվրոպայի առաջնության
ՍՊՈՐՏՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնում է Եվրոպայի առաջնությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունահռոմեականները ավարտել են հավաքը Բելառուսում և մեկնում են Սերբիա: Հայ ըմբիշները պայքարը կսկսեն մայիսի 6-ին:
Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն` Գեւորգ Ղարիբյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Սարգիս Քոչարյանը (80 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98կգ):
Եվրոպայի առաջնությունն այս տարի անցկացվում է Սերբիայի Նովի Սադ քաղաքում:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



