Facebook-ը լրացուցիչ 3 հազար մարդ կվարձի ագրեսիվ հրապարակումների դեմ պայքարելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Facebook սոցիալական ցանցը լրացուցիչ երեք հազար մարդ կվարձի ագրեսիվ հրապարակումների եւ բռնության տեսարանների հեռարձակման դեմ պայքարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պատմել Է սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:
Նա հայտարարել Է, որ «սրտաճմլիկ» Էր տեսնել այն մարդկանց, որոնք իրենց եւ ուրիշներին վնաս են պատճառում Facebook-ում ուղիղ հեռարձակումների ժամանակ:
Ցուկերբերգը հավելել Է, որ սոցցանցը նաեւ կդյուրացնի գանգատներ տալու բուն մեխանիզմը, որպեսզի աշխատակիցները կարողանան ավելի արագ դրանց արձագանքել եւ անհրաժեշտության դեպքում դիմել իրավապահ մարմիններին:
Ինչպես նշում Է BBC-ն, ընկերության որոշումը հետեւել Է սոցցանցում սպանությունների եւ ինքնասպանությունների տեսարանների հեռարձակման մի քանի դեպքերին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



