Մեքսիկացի ուսանողը քաղցկեղը ճանաչող կրծկալ Է ստեղծել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Մեքսիկացի ուսանող Խուլիան Ռիոս Կանտուն կրծկալ Է ստեղծել, որն ունակ Է ճանաչել կրծքի քաղցկեղը: Դրա համար նա արժանացել Է Global Student Entrepreneur Awards (GSEA) մրցանակի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Highsnobiety-ին:
Երիտասարդ գյուտարարի խոսքով, մոդելի ստեղծմանն իրեն ոգեշնչել Է մայրը, որը երկար ժամանակ պայքարում Էր հիվանդության դեմ եւ ենթարկվել Է երկկողմ մաստեկտոմիայի (կաթնագեղձերի հեռացում):
Սարքն ստացել Է EVA անվանումը, այն հանդերձված Է 200 սենսորներով, որոնք որոշում են ջերմաստիճանը, ինչպես նաեւ գնահատում կրծքի ձեւի եւ քաշի փոփոխությունը: Բոլոր տվյալները փոխանցվում են սոցիալական ծրագրին, որը նախազգուշացնում Է վտանգավոր ախտանշանների մասին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



