NASA-ն հրապարակել Է Սատուռնի մթնոլորտով «Քասինիի» առաջին թռիչքի տեսագրությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Քասինի» անձնախումբը հրապարակել Է Սատուռնի մթնոլորտի վերին շերտերով տիեզերական զոնդի թռիչքի տեսագրությունը՝ օղակների եւ մոլորակի միջեւ տարածվող միջանցք առաջին «սուզման» ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NASA-ն:
«Այդ նկարահանումները հիանալի են, բայց մենք չենք օգտագործել խցիկի բոլոր հնարավորությունները՝ կիրառելով բավականին պահպանողական համալարումներ: Համանման դիտարկումներ կկատարենք հունիսի 28-ին եւ, ինչպես կարծում եմ, կստանանք Էլ ավելի գեղեցիկ եւ գիտական տեսակետից հետաքրքրական նկարահանումներ»,- հայտարարել Է Էնդրյու Ինգերսոլը Փասադենայի (ԱՄՆ) Կալիֆոռնիական տեխնոլոգիական ինստիտուտից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



