Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի աղյուսակում
ՍՊՈՐՏՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պահպանել է դիրքերը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանի հավաքականը պահպանել է իր տեղը և զբաղեցնում է 67-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է Բրազիլիան, Արգենտինան երկրորդն է, Գերմանիան՝ երրորդը:
Լավագույն տասնյակում հայտնվել են նաև Չիլիի, Կոլումբիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Պորտուգալիայի, Շվեյցարիայի և Իսպանիայի հավաքականները:



