«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները Ռուսաստանին եւ Ուկրաինային սպառնացել են պատժամիջոցներով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵվրոպայի հեռարձակողների միությունը (ԵՀՄ), որը կազմակերպում Է «Եվրատեսիլ»-ը, կարող Է Ռուսաստանին եւ Ուկրաինային տուգանել միջազգային երաժշտական մրցույթի կանոնադրությունը խախտելու համար: Այդ մասին հայտարարել Է կազմակերպության կազմկոմիտեի ղեկավար Ֆրանկ-Դիթեր Ֆրայլինգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Heute պորտալին:
Ֆրայլինգի խոսքով՝ Կիեւը նահանջել Է մրցույթի կանոններից՝ չապահովելով մրցույթին Ռուսաստանի ներկայացուցչուհի Յուլյա Սամոյլովայի մասնակցությունը: «ԵՀՄ-ի տեսակետից դա կանոնադրության խախտում Է»,-ընդգծել Է նա:
Ինչպես նշել Է Ֆրայլինգը, Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը խոստացել Էր, որ մրցույթի բոլոր մասնակիցները կկարողանան ելույթ ունենալ «Եվրատեսիլ-2017»-ում:
Ռուսաստանն իր հերթին մրցույթի նախաշեմին չի մասնակցել Կիեւում անցկացված տարբեր նիստերի, ինչը նույնպես գնահատվում Է որպես կանոնադրության խախտում Է որակվում, հավելել Է ԵՀՄ-ի ներկայացուցիչը:
Պատժամիջոցների սահմանումը միության անդամները կքննարկեն հաջորդ հանդիպմանը, որը կկայանա հունիսի 12-ին. երկրներին կարող են պարտավորեցնել դրամական փոխհատուցում վճարել կամ Էլ նրանց երեք տարով արգելել «Եվրատեսիլ»-ին մասնակցելուց:
Երգի մրցույթի կիսաեզրափակիչները Կիեւում կանցկացվեն մայիսի 9-ին եւ մայիսի 11-ին, եզրափակիչը՝ մայիսի 13-ին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



