Սոմալիում հատուկ ծառայությունները սխալմամբ նախարարի են գնդակահարել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍոմալիի հանրային աշխատանքների նախարար 31-ամյա Աբդուլահի Շեյխ Աբասը գնդակահարվել Է անվտանգության ծառայությունների աշխատակիցների կողմից, որոնք նրան զինված իսլամիստի տեղ են դրել: Այդ մասին հայտնել են երկրի իշխանությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նախարարն սպանվել Է իր ավտոմեքենայում, երկրի մայրաքաղաք Մոգադիշոյում նախագահական պալատի մերձակայքում:
Արտակարգ պատահարի կապակցությամբ երկրի նախագահ Մոհամեդ Աբդուլահի Մոհամեդը դադարեցրել Է իր այցը Եթովպիա:
Վերլուծաբան Աբդուլահի Աբդին BBC-ին պատմել Է, որ Սոմալիի անվտանգության ծառայությունները նմանօրինակ սխալներ թույլ են տվել նաեւ ավելի վաղ. երկրում չափազանց բարձր Է լարվածության մակարդակը, որտեղ իշխանությունները պայքարում են իսլամիստների հարձակումների դեմ:
Սպանված նախարարը՝ Աբասը, մեծացել Է Քենիայի փախստականների ճամբարում, անցյալ տարվա նոյեմբերին նա ամենաերիտասարդ նախարարը դարձավ Սոմալիի կառավարությունում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



