Որակավորման առաջին աստիճանի տարակարգ է շնորհվել 59 ուսուցիչների
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչների 5 տարի ժամկետով որակավորման առաջին աստիճանի տարակարգ շնորհելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, համաձայն հրամանի՝ տարակարգ ստացած 59 ուսուցիչները կստանան համապատասխան հավելավճար՝ ՀՀ կառավարության սահմանած չափով:
Նախարարի հրամանի համար հիմք են հանդիսացել ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշման պահանջները և հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի 2015 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



