Ֆրանչեսկո Տոտին մրցաշրջանի վերջում կավարտի ֆուտբոլային կարիերան
ՍՊՈՐՏԻտալական «Ռոմա» ակումբի արդեն լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտին մրցաշրջանի ավարտից հետո կավարտի ֆուտբոլային կարիերան:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին գրում է իտալական մամուլը: Տոտին «Ռոմա»-ում անցկացրել է պրոֆեսիոնալ ողջ կարիերան, որը սկսվել է 1992-1993 թվականներից:
Նա հաղթել է Իտալիայի առաջնությունը, տիրել երկրի երկու գավաթի ու մեկ սուպերգավաթի: Սերիա-Ա-ի ռմբարկուների ցանկում նա զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով Սիլվիո Պիոլիին. Տոտին խփել է 250, իսկ Պիոլին՝ 274 գոլ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



