Սևանա լճից ջրառը 2017-ին կկազմակերպվի նորմայի սահմաններում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍևանա լճից ջրառը 2017 թվականին չի գերազանցի 170 մլն խորանարդ մետրը, այսինքն՝ կվերցվի այնքան ջուր, որպեսզի նորման չխախտվի: Այդ մասին որոշումն ընդունվել է կառավարության նիստում:
ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ոռոգման ջրամբարներում ջրի մակարդակն այս տարի 6-7 տոկոսով ցածր է, քան անցյալ տարվա նույն օրերին:
«Չնայած ձյան առատ հալոցքին, դրանից հետո անձրևներ չեն տեղացել, որի հետևանքով մեծ քանակով ջուրն ուղղակի գոլորշիացել է: Այդ պատճառով ջրառը չենք կարող նվազեցնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հարությունյանը:
1
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
4
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



