Աշխարհի ամենաերկար ավտոբուսը
ԼԱՅՖԳերմանակա Դրեզդեն քաղաքում հայտնվել է աշխարհի ամենաերկար ավտոբուսը, որը ստեղծողների կողմից ստացել է «ավտոտրամվայ» անվանումը (AutoTram Extra Grand):
Նրա երկարությունը կազմում է 30 մետր, լայնությունը` 2,55 մետր, իսկ բարձրությունը` 3,4 մետր: Նման ավտոբուսը կարող է միաժամանակ 256 ուղեւոր տեղափոխել: Բացի նրանից, որ այս ավտոբուսը ամենամեծ հանրային ուղեւորափոխադրողն է, նրա ստեղծման ժամանակ հաշվի է առնվել նաեւ էկոլոգիակ մի շարք հարցեր:
Ավտոբուսի շարժիչը հոսանքով է աշխատում, ինչի շնորհիվ ավտոբուսը 8 կմ կարող է ընթանալ լիցքավորված մարտկոցների հաշվին, գրում է «Լենտա.ru»` վկայակոչելով The Local-ը: Այժմ ավտոբուսը փորձարկման է ենթարկվում Դրեզդենի մերձակայքում: Սպասվում է, որ արդեն հոկտեմբերին այն կհայտնվի քաղաքի փողոցներում:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



