21-ամյա վարորդը «06»-ով կամրջից ընկել է Դեբեդ գետը (տեսանյութ)
ՎԻԴԵՈԱյսօր՝ մայիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Տավուշի մարզի Կոթի գյուղի բնակիչ՝ 21-ամյա Մասիս Մուրադխանյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 FG 249 համարանիշի ավտոմեքենայով Ախթալայի վարչական տարածքում գտնվող կամրջի վրա կորցրել է մեքենայի կառավարումը և կամրջից ընկել Դեբեդ գետը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Մ. Մուրադխանյանը և նրա ուղևորներ՝ համագյուղացիներ, 21-ամյա Արթուր Պետրոսյանը, 21-ամյա Ջհան Սուքիասյանը և 16-ամյա Դավիթ Պետրոսյանը իրար օգնելով դուրս են եկել գետում հայտնված ավտոմեքենայի միջից։
Տեսանյութը՝ Shamshyan.com-ի
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



