Նոր տեսանյութ և մանրամասներ՝ Գյումրիում տեղի ունեցած պայթյունից
ՎԻԴԵՈTsayg.am-ը գրում է. Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել: Մուշ 2 թաղամասի 51 շենք 31 բնակարանում, գիշերը ժամը 02.00-ի սահմաննրում, նախնական տվյալներով գազի արտահոսքն է դարձել պայթյունի պատճառ: Դեպքի վայր է ժամանել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ դեպքի վայր հասնելը կրակը մարվել է տեղի ուժերով: Ամուսիններ Արամ Հակոբյանն ու Անժելա Գաբրիելյանը տեղափոխվել են Գյումրի ԲԿ: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տանը նաև նրանց 4-ամյա որդին է եղել, ով վնասվածքներ չի ստացել: Այրվել է հյուրասենյակի բազկաթոռը և բազմոցը՝ մասամբ:
Պայթյունից ամբողջությամբ վնասվել են բնակարանի մուտքի և պատշգամբի դռները, ննջասենյակի պատուհանը, իսկ խոհանոցի պատուհանի ապակիները կոտրվել են: Տարվում է քննություն:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



