Սոմալիում հատուկ ծառայությունները սխալմամբ գնդակահարել են նախարարներից մեկին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍոմալիի հասարակական աշխատանքի նախարար 31-ամյա Աբդուլլահի Շեյխ Աբասը գնդակահարվել է անվտանգության ուժերի կողմից, ծառայողական մեքենայի մեջ: Բանն այն է, որ հատուկ ծառայության աշխատակիցները երկրի նախագահի նստավայրի մոտ կայանված մեքենայի ուղևորին զինված իսլամիստի տեղ են ընդունել: Տեղի ուենցածի կապակցությամբ երկրի նախագահ Մոհամեդ Աբդուլլահի Մոհամեդը դադարեցրել է իր այցը Եթովպիա:
Վերլուծաբանների խոսքերով՝ նմանատիպ դեպքերը Սոմալիում հաճախակի են դարձել: Ահաբեկչական վտանգի հետ կապված երկրում բավական լարված իրավիճակ է տիրում և շատ հաճախ անվտանգության ուժերը թվացյալ վտանգը լիկվիդացնելուց հետո են միայն պարզում, թե ով էր զոհը: Այս անգամ դա երկրի նախարարներից մեկն էր․․․


1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



