Տավուշի մարզում ականի վրա պայթած զինծառայողի վիճակը ծանր կայուն է, նրա ոտքն անդամահատվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ Տավուշի մարզում ականի վրա պայթած Չորաթան համայնքի բնակիչ Շիրազ Սահակյանի վիճակը ծանր կայուն է, սակայն ունի գիտակցություն, առանց ապարատի շնչառություն: Նա այսօր կտեղափոխվի Երևան՝ Մուրացան զինվորական հոսպիտալ:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Տավուշի հոսպիտալից Վլադիմիր Սեյրանյանը:
Նրա տեղեկացմամբ՝ հետագայում կարող է առաջանալ պայմանագրային զինծառայողի վիրահատության անհրաժեշտություն:
«Նա երեկ վիրահատվել է, անդամահատություն՝ սրունքի ստորին շրջանների երրորդական շրջանից»,-ասաց բժիշկ Սեյրանյանը:
Պայմանագրային զինծառայողն ունի մարմնի մասերի տարբեր վնասվածքներ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



